AM
20 April 2004 - 13:05 AMT

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ

Ուրուգվայի նախագահ Խորխե Բաթլեն վավերացրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, ըստ որի` ապրիլի 24-ը երկրում պաշտոնապես նշվելու է որպես Հայ նահատակների ոգեկոչման օր: Օրենքի համաձայն` այդ օրը Ուրուգվայի պետական ԶԼՄ-ները պետք է լուսաբանեն անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը, տեղեկացրել է Մոնտեվիդեոյի «Հնչակյան» կուսակցության գրասենյակը: Հիշեցնենք, որ Ուրուգվայի խորհրդարանը տվյալ օրենքն ընդունել է այս տարվա մարտի 10-ին: Ինչպես այդ առւմով հայտնել էր Ուրուգվայի «Արմենիա» ռադիոընկերությունը, չնայած օրինագծում չէր հիշատակվում «ցեղասպանություն» տերմինը, սակայն խորհրդարանում բոլոր ելույթ ունեցողները միանշանակորեն որակավորել են այդ դեպքերը որպես ցեղասպանություն: