Լոնդոնի Կոմիտասի անվան հայկական ինստիտուտը պատրաստել է ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերի ժողովածու, որոնք վկայում են 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության մասին: Հրապարակումը, որը լույս կտեսնի մայիսի 28-ին, ընդգրկում է, հիմնականում, Ամերիկայի պաշտոնյաների նամակներն ու զեկույցները, որոնք պատմում են երիտթուրքերի կառավարության կողմից հայկական բնակչության զանգվածային ջարդերի եւ հետապնդումների մասին: Մասնավորապես, այդ զեկույցները ժամանակին կազմվել են Տրաբզոնում, Հալեպում, Բեյրութում, Դամասկում, Բաղդադում, Ադանայում եւ տարածաշրջանի այլ քաղաքներում ԱՄՆ հյուպատոսությունների աշխատակիցների կողմից: Դրանցից շատերը ակներեւ վկայում են իրականացված Հայոց ցեռղասպանության մասին, կան նաեւ ամերիկացի միսիոներների եւ շարքային քաղաքացիների նամակներ, որոնք ներկայացնում են այդ ողբերգական իրադարձությունների լրացուցիչ մանրամասներ: Ժողովածուի մեջ ընդգրկվելեն նաեւ Կոնստանդնոպոլսում ԱՄՆ դեսպանատան զեկույցները, որոնք թույլ են տալիս հասկանալ այն ժամանակվա ամերիկյան կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: Ինչպես հաղորդել են Եվրոպայի հայկական աղբյուրները, ժողովածույի նախաբանը գրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն: