AM
26 April 2004 - 14:02 AMT

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերին հայտարարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Ինչպես ասվում է Հայոց ցեղասպանության 89-րդ տարեդարձի նախօրեին Ջոն Քերիի տարածած հայտարարության մեջ, «1915 եւ 1923 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրության տիրակալները սպանել կամ արտաքսել են ավելի քան 1.5 միլիոն հայերի»:«Ես միանում եմ Ցեղասպանության զոհերի համար ողբացող Ամերիկայի եւ ողջ աշխարհի հայերին եւ բոլոր կառավարություններին եւ ժողովրդներին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել այդ ողբերգությունը», – ասել է Ջոն Քերին: