AM
27 April 2004 - 13:43 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒՐԱԼՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկատերինբուրգում սկսվել է Ուրալում առաջին հայկական եկեղեցու շինարարությունը: Ինչպես «ՏԱՍՍ-Ուրալ» գործակալությանը հայտնել է «Անի-Արմենիա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանը, եկեղեցու շինարարությանը աջակցում է Միջին Ուրալում բնակվող գրեթե յուրաքանչյուր հայ: Նրա խոսքերով` եկեղեցին կբացվի երկու տարուց: Աղբյուրի համաձայն` Սվերդլովսկի մարզում բնակվում է շուրջ 20 հազար հայ, որից մոտ 10 հազարը` Եկատերինբուրգի բնակիչներ են: