AM
28 April 2004 - 14:17 AMT

«ԻՆԴԵՓԵՆԴԵՆԹԸ» ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Եվրամիություն ձգտող Թուրքիան շարունակում Է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, պնդելով, որ անցյալ դարասկզբի իրադարձությունների զոհերը իրենց կյանքերից զրկվել են «ողբերգական պատահարների» արդյունքում: Այդ մասին գրում է բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը` անդրադառնալով արեւմտյան ընկերություններում իրենց կյանքերը ապահովագրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցում վճարելու հարցին: Մեկնաբանելով այն փաստը, որ ընկերությունները պահանջում են զոհերի ժառանգներից մահվան պաշտոնական վկայագիր ներկայացնել իրենց հարազատների մահվան մասին` թերթը հեգնանքով նշում Է, թե` հավանաբար, այդ ընկերությունները սպասում են, որ թուրքերը տեղեկանք կներկայացնեն իրենց կատարած հանցագործությունների մասին «նշելով իրենց սպանած յուրաքանչյուր հայի մահվան տեղն ու վայրը»: Ընդ որում թերթը արձանագրում է, որ 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների թիվը օրեցօր նվազում է: Աղբյուրի համաձայն, վերջիններից մեկն Էր վերջերս Լոնդոնում վախճանված 98-ամյա Արմեն Քեշիշյանը: