AM
31 March 2003 - 14:11 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ, ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

Հակաիրաքյան կոալիցիային աջակցելու մասին որոշում ընդունելու հարցում Թուրքիան հայտնվել էր Փարիզի եւ Բեռլինի ուժեղ ազդեցության տակ, գրում է բրիտանական «Daily Telegraf»-ը: Հոդվածում ակնարկվում են հաղորդագրություններն այն մասին, որ Ֆրանսիան եւ Գերմանիան սպառնացել են ընդմիշտ փակել Եվրամիության դռները Թուրքիայի առջեւ, եթե Անկարան ընդունի ԱՄՆ-ի կողմը: Մինչդեռ, Ֆրանսիան եւ Գերմանիան, թերթի կարծիքով, առավել շահագրգռված են ստեղծել իրենց տիրապետությունը, քան ամրապնդել եվրոպական միասնությունը: Երկու երկրների համագործակցությունը, որոնք ակնարկում են ֆրանկո-գերմանական դաշնային միության ստեղծումը, կոչված է թուլացնել ավելի փոքր եվրոպական պետությունների ազդեցությունը: Թուրքիայի համար, եզրափակում է թերթը, ավելի լավ կլիներ հրաժարվել ԵՄ անդամակցելու մտադրությունից, որը դառնում է ոչ այլ ինչ, քան նոր ֆրանսիական կայսրություն: