Երեք ամերիկյան նահանգների ղեկավարությունը հայտարարել է անցյալ դարասկզբին Օսմայնան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողություններին աջակցելու իրենց պատրաստակամության մասին: Նյու-Ջերսիի, Վիսկոնսինի եւ Իլլինոյսի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր վրա վերցնել ապրիլի 24-ին կայանալիք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների տարեդարձի անցկացման արարողությունների ծախսերի մի մասը: Ենթադրվում է, որ օգնությունը կցուցաբերվի արարողությունների համար անվճար տարածքի եւ մասնակիցներին տրանսպորտի տրամադրման միջոցով: Պաշտոնական իշխանություններից բացի, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հիշատակի արարողության գաղափարին աջակցելու մասին հայտարարում է նաեւ ամերիկյան հասարակությունը: