AM
14 May 2004 - 15:13 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՆՍԻԼՎԱՆԻԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկյան Պենսիլվանիա նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձեւ` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին: Ինչպես տեղեկացնում է տեղի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել են 1,5 միլիոն հայեր, իսկ ժամանակակից Թուրքիան ճանաչվել է որպես այդ ցեղասպանությունը ուրացող եւ փաստերը խեղաթյուրող պետություն: Ապրիլի 24-ը հայտարարել են որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նաեւ Պենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքի իշխանությունները: