AM
22 May 2004 - 15:52 AMT

ՀՈԼՈԿՈՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԵՐԺՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ես շատ էի ամաչում, երբ Երեւանում հայկական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ ցավով եւ զարմանքով ինձ հարցնում էին, թե ինչպես կարող է Քրիստոսի հայրենիք հանդիսցող Իսրայելը չճանաչել հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասվում է Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր, Հոլոկոստի իստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրայել Չարնիի` Իսրայելի ԱԳՆ ղեկավար Սիլվան Շալոմին ուղղված նամակում: Հիշեցնենք, որ Ի.Չարնին մասնակցել էր Երեւանում կայացած «Ցեղասպանության փաստի ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Իր նամակում պրոֆեսորը մեջբերում է անում հայ լրագրողների խոսքերն այն մասին, որ «ճիշտ կլիներ, որպեսզի մեր երկու ազգերը ուս-ուսի տված պայքարեին ցանկացած ազգի ցեղասպանության դեմ»: «Մենք ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենանք ուրիշ ժողովուրդների ցեղասպանության փաստերը ճանաչելու ժխտողականության, սահմանափակման եւ մերժման հետ, եթե նույնիսկ դա ինչ որ ձեւով ոտնահարում է մեր շահերը: Ցինիզմը եւ ձեռնածությունները` միայն նահանջ են մեր իրական ուժից»,- իր նամակում ասում է Հոլոկոստի ինստիտուտի տնօրենը: