AM
27 March 2003 - 17:25 AMT

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վաղը Երեւանում կկայանա Հայերի Համաշխարհային Միության (ՀՀՄ) կազմկոմիտեի առաջին նիստը: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀՄ ստեղծման նախաձեռնող խմբի նախագահ, Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը, ստեղծվող կառույցը զբաղվելու է «ողջ աշխարհի հայերի համար կենսական նշամակություն ունեցող խնդիրներով»: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ խնդիրների թվում Արա Աբրահամյանը նշել է. աջակցություն Հայաստանի ամրապնդմանն ու զարգացմանը; Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար միասնական դիրքորոշման ձեւավորում; Հայկական համաշխարհային առեւտրաարդյունաբերական հոլդինգի ստեղծում: Արա Աբրահամյանը նշել է, որ ՀՀՄ բաց կլինի բոլոր հայկական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Հայերի Համաշխարհային Միության հիմնադիր համագումարը կկայանա 2003թ. հոկտեմբերի 5-ին Մոսկվայում: