AM
31 May 2004 - 12:42 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐՄՈՆՏ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասը ստորագրել է Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը նշող բանաձեւ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Վերմոնտը դարձավ 37-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ միացավ ԱՄՆ հայ համայնքին եւ մաքուր խիղճ ունեցող այն բոլոր մարդկանց, որոնք հարգեցին 20 դարասկզբին երիտթուրքերի կառավարության կողմից սպանված եւ բռնագաղթի արդյունքում տանջամահ եղած 1,5 մլն հայերի հիշատակը: