AM
26 March 2003 - 15:33 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴՌՆՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն մոտ օրերս այցելել է մեծամասամբ հայերով բնակեցված Ախալցխայի շրջանը: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, նախարարը դռնփակ հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ: Այցի նպատակների մասին ոչինչ չի հրապարակվել, իսկ Դավիթ Թեւզաձեն խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին: Ախալցխայում տեղակայված 21-րդ զինվորական բրիգադի հրամանատարը նշել է միայն, որ այցը տեղի է ուեցել Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ստուգումների շրջանակներում: