Ամերիկահայ պատմաբան եւ մանկավարժ Վարդան Գրիգորյանը այն 12 անձանց թվում Է, որոնք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հունիսի 18-ի հրամանագրով արժանացել են երկրի բարձրագույն քաղաքացիական պարգեւին` «Ազատության» նախագահական մեդալին: Պարգեւատրվածների թվում են` Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, օծանելիքի հայտնի արտադրող Էստե Լաուդերը (որը վախճանվել Է այս տարվա ապրիլին) եւ ուրիշներ: Վ.Գրիգորյանը Նյու Յորքի «Կարնեգի» բարեգործական կազմակերպության ղեկավարն է: Նախկինում նա գլխավորել Է Բրաունի համալսարանը, իսկ 1980-ականներին եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը: Բուշը պարգեւները հաղթողներին կհանձնի հունիսի 23-ին: