AM
29 June 2004 - 18:04 AMT

ԲՐԱՆԴԵՆԲՈՒՐԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բրանդենբուրգի մարզի (Գերմանիա) կրթության նախարարության նախաձեռնությամբ ընթացիկ տարում տեղի դպրոցների դասագրքերում ընդգրկված է հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ: Այդ մասին ասվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակության վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում: Բրանդենբուրգի գիտության եւ կրթության նախարար Շտեֆան Ռայխեի հետ հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը քննարկել է հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը ԳՖՀ առանձին մարզերի օրեսդիր մարմինների կողմից: