ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 15-ին հաստատել է 2005թ. ԱՄՆ բյուջեի նախագծում կոնգրեսական Ադամ Շիֆի առաջարկած փոփոխությունը, որի համաձայն` Թուրքիայի կառավարությանը արգելվում է ամերիկյան օգնությունն օգտագործել ընդդեմ Հայոց ցեղասպանությունը հիշատակող Կոնգրեսի օրինագծի: Ինչպես հայտնել է Ամերիկայի Հայ Դատը, ցեղասպանության մասին բանաձեւը վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը 1989 թվականին ընդունած Ցեղասպանության կոնվենցիային, որտեղ հոլոքոստի, Կամբոջայի եւ Ռուանդայի ժողովուրդների ցեղասպանությունների շարքում նշվում է նաեւ հայոց ցեղասպանությունը` որպես նախկինում մարդկության դեմ կատարված հանցագործություն: Նշենք, որ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է հատկացնում, որպեսզի չթույլաատրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից տվյալ բանաձեւի վերջնական ընդունումը: