Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում բարեգործական համերգով հանդես է եկել կանադահայ հայտնի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն Օպերայի» մեներգչուհի Իզաբել Բեյրաքդարյանը (սոպրանո): Նույն օրը նրա հետ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Զրույցի ընթացքում երգչուհին գոհունակությամբ նշել է ղարաբաղցիների մեծ հետաքրքրությունը բարձր արվեստի հանդեպ: Իր կարծիքով, դա վկայում է այն մասին, որ «ձգտումը դեպի գեղեցիկը, որը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին, դարձել է ղարաբաղցիների կյանքի անբաժան մասը, որոնք կարողացել են պահպանել եւ բազմապատկել բազմակողմանի զարգացած անհատի ձեւավորման լավագույն ավանդույթները»: