AM
2 September 2004 - 13:12 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Հայաստանում խոր զայրույթով իմացան Բեսլան քաղաքում դպրոցականներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին պատանդ վերցնելու մասին լուրը: Սպասման այս ծանր ժամերին Հայաստանի ժողովուրդը կիսում է ռուսաստանցիների ապրումների ցավը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ռուսաստանի ժողովրդին ու ղեկավարությանը ահաբեկչության դեմ վճռական պայքարում»: