AM
6 September 2004 - 13:11 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԻՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովը: Ռուսաստանի դերը այս հարցում չափազանց մեծ է, ասել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է. «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող մյուս երկրների ձեռնարկած բոլոր փորձերը անհաջող են եղել»: