AM
6 September 2004 - 14:41 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կլինի Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ժակ Շիրակի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր թեման սեպտեմբերի 7-9-ը Ի.Ալիեւի Փարիզ կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Է.Հուսեյնովան: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի առաջիկա այցը` հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կարծիք է հայտնել, թե Աստանայում սպասվող բանակցություններից առաջ Ի.Ալիեւը, հնարավոր է, կփորձի որոշ պահեր ճշտել Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում: «Ժ.Շիրակը Վ.Պուտինի հետ համատեղ որոշակի հնարավորություններ ունի ներգործելու Հայաստանի ղեկավարության վրա: Հնարավոր է, Ֆրանսիայի նախագահի քաղաքական ներուժի օգտագործումը կարող է արդյունավետ թվալ Ի.Ալիեւին: Թեեւ հարկ է նշել, որ նախորդ նմանօրինակ հանդիպումները արդյունք չեն տվել», – ամփոփել է Մուսաբեկովը: