Հասարակածային Գվինեայի քննիչները այսօր ժամանել են Երեւան, պարզելու համար 6 հայ օդաչուների կապն այդ երկրում պետական հեղաշրջման փորձի հետ: «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, աֆրիկացի քննիչներին մասնավորապես հետաքրքրում Է պայմանագիրը հայկական եւ գերմանական ընկերությունների միջեւ: Հիշեցնենք, որ հայ օդաչուները, պնդում են, թե որեւԷ կապ չունեն հեղաշրջման փորձի հետ: Նրանք աշխատել են Հասարակածային Գվինեայում 2004 թվականի հունվարից մինչեւ մարտ (երբ ձերբակալվել են) եւ ընդամենը մեկ թռիչք են կատարել հարավաֆրիկյան գործարարի պատվերով, որը մեղադրվում Է հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ եւ որին մահապատիժ է սպառնում: Նշենք, որ գերմանական ընկերությունը Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում ներկայացնում Էր Գերհարդ Մերցը, որը ըստ պաշտոնական վարկածի մահացել Է մալարիայից, իսկ իրավապաշտպանների պնդմամբ` խոշտանգումներից: