AM
7 September 2004 - 13:31 AMT

ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Աջարիայի հայերի «Վերածնունդ» միության նոր նախագահ է ընտրվել 49-ամյա բաթումահայ Գրիգորի Վարդանյանը: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, կազմակերպության նոր նախագահն իր առջեւ խնդիր է դրել ամրապնդել համայնքը, ինչպես նաեւ կապը հայրենիքի եւ աշխպարհի տարբեր երկրների հայ համայնքների հետ: Նշենք, որ Գ.Վարդանյանը պաշտոններ է զբաղեցրել Աջարիայի կառավարության տարբեր գերատեսչություններում: