AM
8 September 2004 - 13:19 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ադրբեջանի խորհրդարանի երեկվա նիստում Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը հանդես է եկել երկրի տարածքում սեպտեմբերի 13-ին կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն երբեք չի լուծի Ղարաբաղի հարցը, դաշինքը ձգտում է այստեղ ռազմակայան ստեղծել»: Մ.Ալեսքերովի խոսքերով, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է լրջորեն զբաղվի այդ հարցով: «Հարկավոր է բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, սակայն ներկայումս այստեղ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեմ գտնում», – հայտարարել է Միլի մեջլիսի ղեկավարը: