AM
11 September 2004 - 13:32 AMT

ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԲԱՔՎԻՆ

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելը ձեռնտու չէ Դաշինքի հետ Ադրբեջանի հետագա համագործակցության համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքոզը: «Ադրբեջանը մի շարք պարտավորություններ է ստանձնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որոնցից մեկը Դաշինքի միջոցառումներին անդամ-պետությունների եւ գործընկերների ներկայացուցիչների մասնակցության համար պայմանների ստեղծումն է», – ասել է թուրք դիվանագետը: