AM
11 September 2004 - 14:18 AMT

ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-15 ԿԱՅՑԵԼԵՆ ԵՐԵՎԱՆ

Սեպտեմբերի 13-15 Երեւանում կլինեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) անվտանգության քաղաքացիական ծավալման հանձնաժողովի եւ քաղաքական հանձնաժողովի ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակության անդամները: Ինչպես հաղորդեl է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, սեպտեմբերի 13-ին նախատեսվում են պատվիրակության անդամների հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ասոցիացված պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանի հետ: Նույն օրը տեղի կունենա կլոր սեղան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տեղական բարեփոխումներին, միջազգային անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի դերին, արտաքին քաղաքականության եւ պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության գործում: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենան հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ: Նույն օրը նախատեսվում է կլոր սեղանի անցկացում հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: