Ամբողջ աշխարհը պետք է միավորվի այնպիսի չարիքի դեմ պայքարում ինչպիսին ահաբեկչությունն է: Այդ մասին երեկ երեկոյան Երեւանի սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հյուսիսօսական Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ընդգծել է, որ Բեսլանի ահաբեկչությունը պարտավորեցնում է բոլոր ժողովուրդներին միավորվել եւ համատեղ պայքարել այդ չարիքի դեմ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` երախտագիտություն հայտնելով ցավակցության համար, նշել է, որ ահաբեկիչները կովկասյան ժողովուրդներին միմյանց հետ թշնամացնելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ են հետապնդել: Պատարագին ներկա էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պատարագի ավարտին բուհերի ուսանողները երթ են կազմակերպել դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` իրենց համերաշխությունը հայտնելով ռուս ժողովրդին: