Հազիվ թե Թուրքիան Եվրամիության անդամ դառնա 2015 թվականից շուտ, հայտարարել Է Եվրամիության դաշինքի ընդլայնման հարցերի կոմիսար Գյունտեր Ֆերհոյգենը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Միեւնույն ժամանակ Ֆերհոյգենն ընդգծել Է, որ հանդես Է գալիս Թուրքիայի կառավարության հետ այս հարցի շուրջ շուտափույթ բանակցություններ սկսելու օգտին: Ինչպես նշել Է Ֆերհոյգենը, «Թուրքիայի տնտեսական իրադրությունը եւ մի շարք այլ հարցեր տակավին հեռու են կատարելությունից, ինչը վկայում Է, որ Անկարան դեռեւս չի հասունացել Եվրամիությանն անդամակցելու համար»: