Փոխգործակցությունը Հայաստանի եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների միջեւ տալիս է գործնական արդյունքներ, որոնք տարեցտարի բարելավվում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը` Ուկրաինայի ներքին գործերի նախարար, միլիցիայի-գեներալ գնդապետ Միկոլա Բիլոկոնի դիմավորման արարողությունից հետո: Ուկրաինացի նախարարի խոսքերով, նա իր հայ պաշտոնակցի հետ կքննարկի կազմակերպված հանցավորության, զենքի եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ուժեղացման, ինչպես նաեւ ահաբեկչության դրսեւորումների դեմ պայքարում փոխգործակցության ամրապնդման հարցեր: Ինչպես հաղորդել է ՀՀ Ոստիկանության պետը, հանդիպման արդյունքում այսօր կստորագրվի «ՀՀ ոստիկանության եւ ՈՒՀ ՆԳ նախարարության միջեւ 2005թ. համագործակցության մասին» արձանագրությունը, որը միտված կլինի «մեր համագործակցության կարեւորագույն ուղղություններով փոխգործակցության ակտիվացմանը»: