AM
13 September 2004 - 19:22 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ

Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում իշխանամետ պատգամավոր Մայիս Սաֆարլին հայտարարել է, որ «Ադրբեջանին անհրաժեշտ է ռազմական դաշինք ստեղծել Թուրքիայի եւ Պակիստանի հետ»: Այդ առաջարկությունը հնչել է հուլիսին Պակիստանի հետ ստորագրված համաձայնագրերի վավերացման ընթացքում: Ըստ նրա, «այդ դաշինքը կդիմակայի Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի արդեն գոյություն ունեցող ռազմական միությանը»: «Եթե մենք ստեղծենք այդ դաշինքը, մեր դիրքերը տարածաշրջանում էլ ավելի կամրապնդվեն»,- ասել է պատգամավորը: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել պատգամավորի առաջարկությանը: