AM
14 September 2004 - 13:02 AMT

ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Բալթյան երկրների բոլոր ղեկավարները հստակորեն աջակցում են Թուրքիային` Եվրամիությանն անդամակցության հարցում: Ըստ թուրքական «Զաման» թերթի` Բալթյան երկրներ կատարած այցի ավարտին Վիլնյուսում Լիտվայի ղեկավարության հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ թեեւ մերձբալթյան երկրները փոքր են, սակայն այդ երկրների ղեկավարները մեծ ազդեցություն ունեն ԵՄ-ում, եւ որ իր այցն այդ երկրներ պայմանավորված Է ԵՄ հարցում Թուրքիայի համար նրանց աջակցությունը ստանալու հետ, ինչին ինքը հասել է: Նշենք, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Ֆերհոյգենը գտնում է, որ Անկարան դեռ պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին, եւ որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Եվրամիության անդամ կդառնա 2015 թվականից ոչ շուտ: