Չնայած Վրաստանի Բորժոմի եւ Ախալքալաքի շրջանների բնակչության հետ ունեցած խնդիրներին` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունն իրականացնող BP ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Վուդվորդը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին նավթամուղի շինարարությունն ամբողջ Վրաստանի տարածքում ընդհանուր առմամբ կավարտվի: Ըստ BP ներկայացուցչի` ոչ բնակչության հուզումները, ոչ էլ վրաց-օսական հակամարտությունը չեն կարող հնարավոր ազդեցություն ունենալ շինարարության վրա: Միեւնույն ժամանակ, չեն բացառվում Բորժոմիում եւ Ախալքալաքում բնակչության կողմից շինարարության աշխատանքներն արգելելու փորձերը: