AM
14 September 2004 - 17:57 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԽԽՎ ՆՈՐ ԶԵԿՈՒՑՈՂ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում փախստականների գծով զեկուցողի հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել են Շվեյցարիայից գործող զեկուցող Վերմոն Մանգոլդի եւ Լատվիայից Բորիս Ցիլեւիչի թեկնածությունները: Ինչպես հայտնի է դարձել Բաքվի «Թուրան» գործակալությանը ԵԽ-ի աղբյուրներից, Հայաստանի ներկայացուցիչը` խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն առաջարկել է տվյալ հարցի քննարկումը թողնել հաջորդ նիստին: Սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Նաիրա Շահտահտինսկայան հանդես է եկել որոշման կայացման օգտին` տարածաշրջանի համար փախստականների խնդրի արդիականության պատճառով: Քվեարկության ընթացքում Հարավային Կովկասի երկրներում փախստականների գծով նոր զեկուցող ընտրվել է լատվիացի խորհրդարանականը: Նրա օգտին տրվել է 16 ձայն, դեմ` 4: