AM
14 September 2004 - 18:26 AMT

ՀԲ-Ն ԸՆԴԳՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲՈՒՄ

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանը ընդգրկվել է պետությունների երկրորդ խմբում` ըստ բիզնեսի համար երկրում ստեղծված պայմանների: Նույն խմբում են նաեւ բալթյան երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը եւ Ղրղզըստանը: «Բիզնեսը 2005 թվականին. աճի համար խոչընդոտների վերացումը» ամենամյա զեկույցում ՀԲ փորձագետները վերլուծել են բիզնես մթնոլորտը աշխարհի երկրների մեծ մասում: Աշխարհի 145 պետություն գնահատելով ըստ յոթ հիմնական ցուցիչների, այդ թվում` բիզնես սկսելու, աշխատողներին վարձելու եւ ազատելու, վարկ ստանալու համար անհրաժեշտ պայմաններ եւ այլն, ՀԲ փորձագետները երկրները բաժանել են հինգ խմբի: Առաջին խմբում բիզնեսի համար պայմաններն առավել նպաստավոր են, իսկ հինգերորդում` համապատասխանաբար, պակաս նպաստավոր: Նշենք, որ Ուկրաինան, Բելառուսը եւ Ադրբեջանն ընդգրկվել են չորրորդ խմբում: