Ադրբեջանի ԱԳՆ իր ափսոսանքն է հայտնել Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-26-ը Բաքվում կայանալիք «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու ՆԱՏՕ-ի որոշման առնչությամբ: Միեւնույն ժամանակ իր հայտարարությունում Ադրբեջանի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ ընդգծել է զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության անհանդուրժելիությունը, քանի որ «Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, եւ ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ փախստականներ են դարձել»: