AM
18 September 2004 - 13:34 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԼԻՆԵԼԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐՆ» Է, ԱՍՎՈՒՄ Է ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանդիսանում է երկու սկզբունքների հակամարտություն` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, այդ մասին ասվում է այժմ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի կողմից նախապատրաստված Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ զեկույցում: Ըստ խորհրդարանի փոխխոսնակի` Դեւիսի զեկույցում արտահատվում է այն միտքը, որ ղարաբաղյան բանակցություններում «աքիլեսյան գարշապարը» հանդիսանում է այն, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում այդ գործընթացում: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ փաստաթղթում եղել են որոշակի ոչ ճշգրիտ եւ անընդունելի դրույթներ, որոնք մինչ այդ չեն օգտագործվել միջազգային փաստաթղթերում: Մասնավորապես, դա վերաբերում է «Էթնիկ մաքրումներ» արտահայտությանը: Տ. Թորոսյանը նշել է նաեւ, որ Ղարաբաղի վերաբերյալ Թերրի Դեւիսի զեկույցը շարունակություն չի ունենալու, փաստաթուղթը չունի իրավական ուժ եւ ուղարկվել է ԵԽԽՎ արխիվ: