Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցումների վերջին փուլում, դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Միակ գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը, որը նաեւ Հայաստանի թիմի խփած մյուս երեք գնդակների հեղինակն է: Արդյունքում, Մակեդոնիայի եւ Ֆրանսիայի հավաքականներին տանուլ տված Ադրբեջանի թիմը դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ոչ մի անգամ չէին հանդիպել ֆուտբոլի դաշտում:






