AM
26 Հունիս 2012 - 07:46 AMT

Արմեն Նազարյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր

Ձյուդոիստներ Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը, որոնք մասնակցելու են Լոնդոնի Օլիմպիադային, Պրահայում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Երկու ձյուդոիստները հանդես են եկել մինչև 66կգ քաշային կարգում, սակայն Դավթյանը Օլիմպիադայում ներկայացված կլինի մինչև 60կգ քաշային կարգում:

Նազարյանն ու Դավթյանը դուրս եկան եզրափակիչ, հաղթեց Նազարյանը: Մինչ եզրափակիչը Նազարյանը չորս մենամարտ էր անցկացրել, իսկ Դավթյանը՝ հինգ: Նազարյանը դարձավ Եվրոպայի գավաթակիր:

Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մասնակցությունը Եվրոպայի գավաթին նախապատրաստում կլինի Օլիմպիադային: Դրանից հետո հայ ձյուդոիստները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ուկրաինայի, Ռումինիայի ու Մոլդովայի թիմերի հետ: