«Վիմպելկոմ» ընկերության ղեկավարությունը, որը ներկայացնում է «Բի Լայնը», ուսումնասիրում է ԱՊՀ չորս երկրներում` Բելառուսում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում աշխատանք սկսելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, որոշակի գործարքների մասին հնարավոր կլինի խոսել գալիք տարի, հայտարարել է ընկերության գործադիր փոխտնօրեն Նիկոլայ Պրյանիշնիկովը: Նա նշել է, որ առաջին հերթին ուսումնասիրվում են խոշոր շուկաներ եւ մուտքի համար ֆինանսապես ընդունելի պայմաններով երկրներ: Նշենք, որ խոսելով Հայաստանի մասին, Ն.Պրյանիշնիկովը նշել է, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ:






