Ֆինլանդիան եւ Եվրամիությունը ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով շուտափույթ կարգավորում: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էրկկի Տուոմիոյան նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Նրա խոսքերով` Ֆինլանդիան շահագրգռված է ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագրին միացած երկրներում կայունության հաստատմամբ: Հիշեցնենք, որ Ֆին նախարարը Բաքու այցելել է Ադրբեջան եւ Հայաստան այցի շրջանակներում, եւ այսօր կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ:






