AM
6 Հոկտեմբեր 2004 - 14:20 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ

Վրաստանի ազգային փոքրամասնությունները անհանգստացած են ընդհանուր կրթության մասին օրինագծի այն կետով, ըստ որի բոլոր դպրոցներում ուսուցման հիմնական լեզուն կլինի վրացերենը (Աբխազիայում` նաեւ աբխազերենը), հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը: Արդյունքում շատ շուտով Վրաստանում բնակվող հայերը, ադրբեջանցիները, ռուսները զրկված կլինեն մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միակ սփոփանքը կարող է լինել օրինագծի այն կետը, ըստ որի, եթե աշակերտի մայրենի լեզուն չի համարվում դպրոցի ուսուցման լեզուն, ապա հոգաբարձուների խորհուրդը իրավասու է համապատասխան ֆինանսավորման դեպքում ուսումնական պլան մտցնել աշակերտի մայրենի լեզվի ուսուցման ծրագիր: