Եվրահանձնաժողովը պաշտոնապես արտահայտվել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու օգտին` ԵՄ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքերով, Թուրքիային «այո» է ասվել, սակայն այդ որոշումը պայմանական է, եւ գործընթացից Թուրքիայի շեղվելու դեպքում, ԵՄ-ն իրավունք է վերապահում իրեն` միակողմանիորեն ընդհատել բանակցությունները: Բացի այդ, խիստ պայման է դրված` կանխել Թուրքիայում սկսված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների թուլացումը: Հիշեցնենք, որ ԵՄ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը կորոշի` ընդունե՞լ արդյոք Եվրահանձնաժողովի երաշխավորումները եւ դրական պատասխանի դեպքում կնշանակի նաեւ բանակցությունների սկիզբը: Նշենք, որ ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեղի կունենա 2015 թվականից ոչ շուտ:






