Վաշինգթոնը եւ Բաքուն պայմանավորվածության են հասել Ադրբեջանի տարածքում եւ «հայերի կողմից բռնազավթված Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի շրջաններում» ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին: Այդ մասին, վկայակոչելով ամերիկյան Յունիթեդ Պրես Ինտերնատիոնալ գործակալությանը` տեղեկացրել է Բաքվի «Էխո» թերթը: Աղբյուրի համաձայն` պայմանավորվածությունը ձեռք է բերվել ` Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Պայֆերի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպման ընթացքում:
Այդ փաստը անհանգստացնում է նաեւ Թեհրանին, քանի որ նշված շրջանները սահմանակից են Իրանին,գրում է թերթը: