Իրաքի 65 հայ քաղաքացիներ, որոնք բնակվում են Հայաստանում ավելի քան երեք տարի (ինչպես պահանջվում է օրենքով), 2002 թվականին ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ինչպես «Դե-ֆակտո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում, Իրաքից հայերի հոսքը` չնայած քիչ քանակությամբ, նկատվում է վերջին տարիների ընթացքում: «Կարելի է սպասել որ Իրաքի շուրջ այժմյան լարված իրավիճակում հայերի հոսքն այդ երկրից կավելանա: Այնպես, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նրանց ընդունել, չնայած շատերի համար հայրենիքը կհանդիսանա տարանցիկ երկիր այլ պետություններ հասնելու համար»,- նշել է վարչության պետ Արմեն Եգանյանը: Նրա խոսքերով` Իրաքում ՀՀ դեսպանությանը տրված է հատուկ հանձնարարություն` տեղի հայերին աջակցել վիզա ստանալու եւ հայրենիք հասնելու հարցերում: