ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (ՀՊԾ) նախազգուշացնում է Հայաստանի համար պարենային օգնության անբավարարության մասին: Ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, կազմակերպության գրասեյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում տեղեկացվում է, որ ապրիլի վերջին ՀՊԾ-ի մոտ կսպառվեն միջոցները, որոնք ուղղված են աղքատության գծից այն կողմ ապրող Հայաստանի 300 հազար բնակիչների համար պարենի ձեռքբերմանը: Հայաստանին պարենային երեքամյա օգնության ծրագրի անցկացման համար ՀՊԾ-ն ստացել է ընդամենը 10 միլիոն դոլար` 2001 թվականին դոնոր կազմակերպությունների կողմից պահանջված 32 միլիոնի փոխարեն: Համաձայն մամուլի հաղորդագրության, 2003 թվականի սկզբին ՀՊԾ-ն Շվեդիայից, Շվեյցարիային եւ Ճապոնիայից նվիրատվություն է ստացել գումար` 497 տոննա բուսական յուղի եւ 898 տոննա ալյուրի գնման համար: Հայաստանում ՀՊԾ ներկայացուցչության ղեկավար Մուզաֆֆարա Չուդերի խոսքերով` «ՄԱԿ-ի օգնությունը ստացողների մեծամասնությունը երեխաներ եւ ծերեր են, որոնք չունեն եկամուտի ոչ մի աղբյուր, եւ միջազգային օգնությունը` նրանց գոյատեւման միակն միջոցն է»: