Առաջիկայում կավարտվի Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի շինարարության նախագծի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է «Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Երեւանում 2004 թվականի մայիսի 13-ին ստորագրված գազամուղի շինարարության մասին պայմանագրի համաձայն` 2007 թվականից Իրանը պետք է սկսի Հայաստան բնական գազի մատակարարումները եւ 20 տարվա ընթացքում մեր երկրին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր գազ: Նշենք, որ Հայաստանը «երկնագույն վառելիքի» դիմաց մտադիր է Իրանին վճարել էլեկտրաէներգիայով: