AM
12 October 2004 - 17:42 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԻՊՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԻՐ ՎԵՏՈԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Դեկտեմբերի 17-ին Կոպենհագենում տեղի ունենալիք Եվրամիության գագաթնաժողովում Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հարցի դեմ Կիպրոսի կողմից վետո դնելու վտանգը դեռեւս պահպանվում է: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսը: Եվրոպական երկրներ կատարելիք շրջագայությունից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ եթե Թուրքիան չկատարի ԵՄ առաջ Կիպրոսի հարցում ստանձնած պարտավորությունները, ապա երկիրը հնարավոր է օգտագործի վետո դնելու իր իրավունքը: