Ի պատասխան այն հարցին, թե Թուրքիան կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Ուլուչ Օզուլքերը «Փարիզյեն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Այդ ցեղասպանությունը փաստաթղթերով ապացուցված չէ: Իհարկե, ցավալի իրադարձություններ տեղի են ունեցել, սակայն, ցեղասպանության մասին խոսելու համար ապացույցներ են պետք: Իսկ նման ապացույցներ չկան»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է, որ հավաքվեն միջազգային անկողմնակալ պատմաբաններ եւ ընդհանուր իրավական եզրակացության գան: «Նման աշխատանքի արդյունքները Թուրքիան անվերապահորեն կընդունի»,-ասել է Փարիզում Թուրքիայի դեսպանը: