AM
14 October 2004 - 14:13 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՌԱՆՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումն անընդունելի է առանց Հայոց ցեղասպանության ճանաչման: Այդ մասին երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ակտիվորեն զբաղվում է Եվրոպայում «հայկական հարցի» լոբբինգով: Ա.Աբրահամյանը նշել է, որ ինքն այդ հարցի առնչությամբ արդեն հանդիպել է Ֆրանսիայի եւ Իտալիայի նախագահների հետ: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Թուրքիայի խնդիրն է, այլեւ ողջ աշխարհի, ասել է նա: Իր հերթին ՀՀԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Անդրանիկ Մեհրաբյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հետո արդեն Հայաստանն այդ երկրի նկատմամբ ներգործության ոչ մի լծակ չի ունենա: