AM
16 October 2004 - 15:50 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ Լուվրի թանգարանի նախագահ Անրի Լուարեթին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա պատասխանատու Նելլի Տարդիվեին: Զրույցի ընթացքում Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Իր հերթին Ա.Լուարեթը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը մեծ նշանակություն է տալիս 2006-2007թթ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը: Թանգարանի նախագահի խոսքերով` Լուվրում Հայաստանի մասին ցուցահանդեսի կազմակերպումը կլինի տարվա առանցքային միջոցառումը: «Լուվրում ցուցադրվելը հնարավորություն կտա Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել ոչ միայն ֆրանսիական հասարակությունն, այլեւ` աշխարհին»,-ընդգծել է Ա.Լուարեթը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ցուցադրությունը հիմք կդնի Հայաստանի հետ թանգարանի հետագա փոխգործակցությանը: