Հոկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայերի համաշխարհային կոնգրեսը: Նույն օրը շենքի առջեւ, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, «Բելգիայի թուրքական պլատֆորմ» եւ «Եվրոպայի ադրբեջանցիների կենտրոն» կազմակերպությունները հակահայկական հանրահավք են անցկացրել, կապված Կոնգրեսի անցկացման հետ: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով, ակցիայի նպատակն էր եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրել «հայերի կատարած ոճրագործությունների վրա»: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը, համաժողովի մասնակիցենրի համար առաջնահերթ կարեւորության խնդիր է հայկական հարցի ներդրումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում: