Հոկտեմբերի 25-26-ին Թբիլիսիում էր գտնվում ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար Ռալֆ Էկեուսը: Նա հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ նրանց կողմից ընտրված պատգամավորների հետ եւ քննարկել է նրանց ինտեգրման հարցը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է վրացերեն լեզվով դպրոցական կրթություն պարտադրելու հարցը: Այդ կապակցությամբ վրաց պաշտոնյաները հավաստիացրել են, որ դա միայն նախագիծ է եղել, որը օրենքի ուժ հավանաբար չի ստանա: Նշենք, որ Վրաստանում կա մեծաթիվ հայկական համայնք, որը մտահոգված է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից զրկվելու հնարավորությամբ: